• Սեռականության Ա, Բ, Գ-ն
    Jul 6 2024

    Մի՞թե մենք բոլորս ունենք սեռականություն...

    Այս էպիզոդում մենք հոգեբան Շանա Հասասյանի հետ խոսել ենք սեռականության և դրա տարբեր շերտերի մասին: Սեռականությունը շատ հաճախ մեր միջավայրում ընկալվում է տարբեր կերպ, և հենց սխալ ընկալումները կարող են խոչընդոտել մեզ և ուրիշներին ճիշտ հասկանալու ճանապարհին:
    Գիտականը առօրեականի հետ միախառնելով՝ միասին փորձել ենք բացահայտել սեռականության բաղադրիչներից որոշները և ավելի մատչելի բացատրել երբեմն բարդ թվացող տերմինները:

    Բարի ունկնդրում սիրելիներ

    Support the Show.

    Show more Show less
    29 mins
  • Դեպրեսիա. նախանշաններ, ախտորոշում և բուժում
    Jun 22 2024

    Դեպրեսիան վերջին շրջանում շատ տարածված տերմին է հասարկության մեջ, և շատ դեպքերում մենք այն շփոթում ենք հոգնածության կամ լարվածության հետ:
    Այն ինչ դեպրեսիան ավելին է քան հոգնածությունը, այն հոգեբանական խնդիր է, որը ունի ախտորոշման և բուժման կարիք:
    Մենք, հոգեթերապևտ Լիանա Թերզյանի հետ խոսել ենք դեպրեսիայի, ախտորոշման միջոցների և բուժման ընթացքի մասին:

    Support the Show.

    Show more Show less
    29 mins
  • Սեքսոլոգի մոտ
    Jun 8 2024

    Սիրելի ունկնդիրներ, մեր երրորդ եթերաշրջանը սսկում ենք սեքսոլոգիայի մասին է էպիզոդից: Մեր հյուրը՝ սեքսոլոգ Սարգիս Եսայանը, խոսել է, թե ինչո՞վ են զբաղվում սեքսոլոգները, ե՞րբ պետք է դիմել սեքսոլոգին, առավել տարածված հիվանդությունների և ոլորտում առկա միֆերի մասին: Իսկ Լենան խոսել է սեքսոլոգիայի և հոգեբանության կապի մասին սեռական և հոգեկան առողջության փոխկապակցված լինելու մասին:

    Show more Show less
    38 mins
  • Տագնապ և տագնապային խանգարումներ
    Dec 2 2023

    ՍելֆՍերի այս էպիզոդում խոսում ենք տագնապի և նրա երանգների մասին: Այդ հարցում մեզ օգնելու համար հյուրընկալել ենք կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Անի Բուդաղյանին, ում նեղ մասնագիտացումը հենց տագնապի հետ աշխատանքն է: Թողարկման ընթացքում Անին հանգամանորեն պատմում է տագնապի և նրա տեսակների, վերջինիս ձևավորման գործոնների, դրսևորման ձևերի մասին, ինչպես նաև արձագանք ենք կատարում տագնապի կարգավորման ձևերին և աշխատող թերապևտիկ մեթոդներին:

    Support the Show.

    Show more Show less
    32 mins
  • Հոգնածություն. որո՞նք են դրա տեսակները և ինչպե՞ս հաղթահարել
    Nov 20 2023

    Այսօրվա կյանքը պահանջում է արագ կողմնորոշվել, արագ որոշել, արագ գործել... Ու այս ամենը անընդհատ շրջապտույտի մեջ: Ժամանակի արագությունն ու ինֆորմացիայի առատությունը բերում են մեզ նորանոր մտքերի, հույզերի. վերջիններս մարսելու համար ժամանակ չկա: Ու մենք մնում ենք մեր գործերի հսկայական ցուցակի, խառնված մտքերի ու չապրված հույզերի հետ: Այս ամենը մարդուց հսկական էներգիա է տանում, ինչն էլ կարող է բացատրել հասարակության համատարած հոգնածությունը: Հոգնածությունը այսօրվա աշխարհում դարձել է նորմա: ՍելֆՍերի մեր հերթական էպիզոդում խոսում ենք հոգնածության մի շարք կողմերից, օգնող մտքերից ու վիճակը կարգավորող մեթոդներից:

    Support the Show.

    Show more Show less
    27 mins
  • Մեղքի զգացում / Ինչու՞ ենք հենց մենք զգում դա
    Nov 4 2023

    ՍելֆՍերի հերթական էպիզոդում խոսելու ենք մեղքի զգացմանն առնչվող տարբեր հարցերից:
    Մեղքի զգացումը մարդու հուզական ռեակցիա է որևէ արտաքին իրողության, ավելի հաճախ՝ բացասական երանգով: Մարդն իրեն կարող է մեղավոր զգալ և՛ արածի, և՛ չարածի համար: Պատահում է նաև այնպես, որ մարդն ունենում մեղքի զգացում, բայց որևէ վատ բան չի արել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչպես շատ հոգեբանական հարցերում, այստեղ ևս կարևոր են մանկությունից եկած խորքային համոզմունքները: Եվ շատ կարևոր է չարհամարհել նրանց, ուշադրություն դարձնել և փորձել իրավիճակի հաղթահարման տարբերակներ գտնել:

    Support the Show.

    Show more Show less
    31 mins
  • Փոփոխություններ կյանքում / ինչպե՞ս սկսել նոր բան և չվախենալ փոփոխություններից
    Oct 14 2023

    ՍելֆՍեր փոդքասթի երկրորդ եթերաշրջանը սկսում ենք Նորից՝ բառի բուն իմաստով: Մարդու համար կոնֆորտ է մնալ սեփական հնարավորությունների ու կարողությունների սահմաններում: Դա հաճելի է, բայց ունի իր հակառակ կողմը: Երբ մարդն անում է միայն այն, ինչն իր մոտ լավ է ստացվում, դադարում է աճել ու լճանում է: Նոր բան անելը առաջին անգամ շատ դժվար է. այն անորոշ է, անհայտ, մարդուն պատճառում է անհանգստություն, բայց միևնույն ժամանակ ոգևորություն: Ու կարևոր է հիշել, որ երկրորդ անգամը հիմնականում ավելի հեշտ է լինելու: Խոսելու ենք պարզ քայլերից, որոնք կարող են օգնել առաջ գնալ, դիմավորել նոր մարտահրավերներն ու դարձնել դրանք ձեզ օգնական:

    Support the Show.

    Show more Show less
    36 mins
  • Հոգեբանական առաջին օգնություն / Ինչպե՞ս օգնենք մեր հայրենակիցներին
    Sep 30 2023

    Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը:
    Այս էպիզոդում մեր հյուրը՝ հոգեբան Զառա Հարությունյանը, կկիսվի մեզ հետ ՀԱՕ-ի կարևոր ասպեկտներով և գործիքակազմով: Այս էպիզոդում մենք կպատասխանենք հետևյալ հարցերին՝ ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը, ո՞վ ունի դրա կարիքը, ինչպե՞ս ցուցաբերել և որո՞նք են այն հաղորդակցման հմտությունները, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն օգնություն ցուցաբերելիս:

    Show more Show less
    26 mins